Կա Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների խնդիր, որը բոլորի խնդիրն է․ Արարատ Միրզոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումները կանխելու համար միջազգային ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը բարեխիղճ բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ, բայց բանակցային գործընթացում և գետնի վրա դեռ բախվում է սպառնալիքների, ուժի իրական կիրառման։ «Մենք ունենք Լեռնային Ղարաբաղի շրջափակում։ Մեզ առավել շատ միջազգային ջանքեր են հարկավոր էթնիկ զտումները կանխելու համար»,- հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ կա Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների խնդիրը, որը բոլորի խնդիրն է։ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բախվում է էթնիկ զտման իրական վտանգի։ Եթե համաշխարհային կարգը, որի մասին մենք խոսում ենք, որի մասին երազում ենք, հիմնված է արժեքների վրա, այդ դեպքում մարդկությունը շանս ունի։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ մենք խոսում ենք մարդկային կյանքերի մասին։ Հիմա խոսում ենք համաշխարհային անկարգությունների, միջազգային իրավունքի խախտումների մասին, բայց դրա մասին մենք խոսել ենք 2020 թվականից, երբ Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղում, որից հետո մի քանի անգամ էլ ներխուժում է եղել Հայաստանի սուվերեն տարածք»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Հայերեն العربية English Français Русский

Ուկրաինան պատրաստ է բանակցությունների, բայց ոչ իր տարածքային ամբողջականության կորստի. ԱԳ նախարար

ՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնին

ՀՀ ԳԱԱ-ն կհյուրընկալի ICTMD-ի «Երաժշտություն և փոքրամասնություններ» ուսումնասիրությունների խմբի 13-րդ միջազգային սիմպոզիումը

ՌԴ-ն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 120 ԱԹՍ, իսկ Կիևը հարվածել է Սոչիում նավթի պահեստի

Ի պատիվ Վահագն Խաչատուրյանի՝ Չեխիայի նախագահ Պետր Պավելի անունից տրվել է պաշտոնական ճաշ

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետ

Հայաստանի ԱԺ նախագահն ու Կատարի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին և զարգացումներին

ՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանում

ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ՝ կանցկացվի «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» խորագրով մրցույթ

Մրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել