Տնտեսություն

Հայաստանն ու Հունգարիան քննարկել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Հունգարիան քննարկել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Հունգարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Կարևորվել է նաև միջտարածաշրջանային համագործակցությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում