ԿԽՄԿ-ի միջնորդությամբ 17 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից հուլիսի 7-ին 17 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բժշկական կենտրոններ։

«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 15 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Արցախում «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 44 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 87 հիվանդ, 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Հայերեն English Français Русский

Հայաստանում ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փոշեկուլներ է ձեռք բերել

ՀՀ պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ է

Հայաստանը քաղաքակրթական կամուրջ է Հնդկաստանի ու Եվրոպայի միջև. Երևանում կայացավ միջազգային համաժողով

Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը

Իսրայելը հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեմ պատասխան պատժամիջոցների մասին

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Պակիստանը պատրաստ է պատասխանել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումներին՝ ըստ Մեքքայի համաձայնագրի

Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ