Մոսկվան Ադրբեջանին կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունը չափազանց անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ըստ առկա տեղեկատվության՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը վատթարանում է։ Ցավով ստիպված ենք արձանագրել, որ մատակարարման դադարեցման պատճառով Ղարաբաղի բնակչությունը կարող է մնալ առանց սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի պաշարների», - ասել է Զախարովան՝ շեշտելով, որ դա հակասում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ համաձայնագրերին։

Զախարովան նաև Ադրբեջանին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

«Բաքվին և Երևանին կոչ ենք անում բոլոր հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, ադրբեջանական կողմին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել դրանով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների անարգել տեղաշարժը՝ քաղաքացիական նպատակներով», - նշել է Զախարովան։

Նա նաև նշել է, որ ՌԴ խաղաղապահների գործողությունները Ղարաբաղում պայմանավորված կլինեն տեղում իրավիճակի զարգացմամբ և եռակողմ պայմանավորվածություններով։

Դիվանագետի պնդմամբ՝ Մոսկվան կապի մեջ է կողմերի հետ՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար։

«Այդ շփումները շարունակվում են քաղաքական մակարդակով, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի գծով։ Եվ, իհարկե, շատ բան կախված է հենց կողմերից, նրանց քաղաքական կամքից և պատրաստակամությունից՝ ընդառաջ գնալու միմյանց։ Մենք մեր կողմից բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրում ենք», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան նաև նշել է, որ մոտ ապագայում տարածաշրջան կարող է այցելել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Վահան Կոստանյանն ու Դիմիտրիոս Սկուտասը քննարկել են Հայաստան–Հունաստան առևտրատնտեսական օրակարգը

Պուտինն ԱՊՀ-ի գծով իր պաշտոնակիցներին ոչ պաշտոնական գագաթնաժողովի է հրավիրել Սանկտ Պետերբուրգ

Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ

Բուլղարացի պատգամավորը հայտնել է, որ 2025 թվականին երկրում 16 դոնորի շնորհիվ իրականացվել է 34 փոխպատվաստում. BTA

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը