Հասարակական

«Արագած» ճամբարում հանգիստը կանցկացնի 340 շիրակցի դպրոցական

1 րոպեի ընթերցում

«Արագած» ճամբարում հանգիստը կանցկացնի 340 շիրակցի դպրոցական

ԳՅՈՒՄՐԻ,2 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի տարբեր համայնքներից «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրով այս տարի Հանքավանի «Արագած» ճամբարում հանգիստը կանցկացնի 340 դպրոցական։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանգիստը կազմակերպվելու է երկու հերթափոխով՝ 20-ական օրով:

«Երեխաների առաջին հերթափոխը` 190 դպրոցական, արդեն մեկնել է հանգստի: ՀՀ կառավարության տրամադրած միջոցներով կազմակերպված ամառային հանգստի ծրագրում ընդգրկվել են սոցիալական տարբեր խմբերի պատկանող ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաները»,- տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արաքսյա Կիրակոսյանը։

ԱրմենուհիՄխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում