Երբեք չենք ունեցել և չենք ունենալու միտում՝ կոռուպցիան տարբերակելու «նախկին կամ ներկա» տրամաբանությամբ. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից, թե որ թվականին է դա տեղի ունեցել, ցանկացած թվականին տեղի ունեցած ցանկացած կոռուպցիա նույնպիսի վնաս է հասցնում ապագային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովում:

Խոսելով դատախազության դերի մասին՝ վարչապետը կարևորեց նաև կոռուպցիայի դեմ պայքարը:

«Մեր համոզմունքը շարունակում է մնալ այն, որ կոռուպցիան քանդարարար չարիք է յուրաքանչյուր պետության, առավել ևս՝ ՀՀ-ի նման պետության համար, որի մարտահրավերները մեզ հայտնի են և օբյեկտիվ պատճառներով երբեմն կրկնապատկվում են, երբեմն՝ եռապատկվում: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է շարունակի մնալ Հայաստանի և՛ քաղաքական, և՛ դատաիրավական, և՛ օրենսդիր, և՛ մամուլի համար առաջնահերթ խնդիր: Ընդ որում, երբեք չենք ունեցել և չենք ունենալու միտում՝ կոռուպցիան տարբերակելու նախկին կամ ներկա տրամաբանությամբ: Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից, թե որ թվականին է դա տեղի ունեցել: Ցանկացած թվականին տեղի ունեցած ցանկացած կոռուպցիա նույնպիսի վնաս է հասցնում ապագային»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը վստահեցրեց՝ չեն կարող հանդուրժել այդ երևույթի ներկայությունը: Եվ դրա դեմ ամենօրյա պայքարը պետք է ավելի ու ավելի հետևողական լինի:

Հայերեն English Русский

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս