Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային համատեղ ծրագրերի լայն շրջանակ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային համատեղ ծրագրերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են մշակութային ժառանգության, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության, Լուվրում նախապատրաստվող ուրարտական ցուցահանդեսի, առաջիկայում Ֆրանսիայում կայանալիք՝ Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների ցուցադրությունների, ինչպես նաև համատեղ կինոարտադրության և օպերային թատրոնի հյուրախաղերի վերաբերյալ մի շարք հարցեր:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Շարլ Ազնավուրի 100-ամյակի միջոցառումների կազմակերպման թեմային:

Կողմերը քննարկել են երկու երկրների արվեստի գործիչների միջև փոխանակման ակտիվացմանը միտված մի շարք հարցեր՝ դրանցում հատկապես ընդգրկելով երիտասարդներին։

Նշվում է, որ աշնանը նախատեսվում է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքի այցը Հայաստան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում