Ինովացիա

Իննոֆեստ փառատոնով Իջևանում կբացվի նորարարական հաբ

1 րոպեի ընթերցում

Իննոֆեստ փառատոնով Իջևանում կբացվի նորարարական հաբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 30-ից հուլիսի 2-ը Իջևանի նորարարական հաբում տեղի կունենա ԻննոԻջևան հանգույցի պաշտոնական բացումն ու ԻննոՖեստ փառատոնը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իննոՖեստի մասնակցությունն անվճար է, նախնական գրանցվել հնարավոր է այստեղ։ ԻննոԻջևան ծրագրի մասին կարող եք լրացուցիչ տեղեկանալ այստեղ։

ԻննոԻջևանը հունիսի 30-ին պաշտոնապես կմեկնարկի InnoFest-ով՝ Եվրոպական միության, միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների և մասնավոր հաստատությունների մասնակցությամբ: Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կանցկացվի «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով պանելային քննարկումը։

Հուլիսի 1-ին և 2-ին Իջևանը կվերածվի նորարարության աշխույժ կենտրոնի՝ ՏՏ և ձեռներեցության թեմաներով բանախոսություններով, վարպետության դասերով և պանելային քննարկումներով: Իջևանում կհավաքվեն ոլորտի հայտնի փորձագետներն ու տեխնոոլորտի հայտնի դեմքերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում