Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ներկայացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 105-ամյակին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում հունիսի 26-ին ընթացող Մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 105-ամյակին։ Ցուցահանդեսը կրում էր «Կանանց դերը պետականաշինության գործում» խորագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, ներկայացվել են ինչպես Հայաստանի առաջին հանրապետության, այնպես էլ պատմական տարբեր ժամանակաշրջաններում մեր երկրում հասարակական, քաղաքական, կրոնական, մշակութային, կրթական ոլորտներում հայ կնոջ խաղացած դերը ներկայացնող ցուցապաստառներ։

Ցուցադրման բացման արարողության ժամանակ հանդես են եկել ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Ժնևի ՄԱԿ գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան, ՄԱԿ գրադարանի և արխիվների տնօրեն Ֆրանչեսկո Պիզանոն։ Բանախոսներն անդրադարձել են ամբողջ աշխարհում կանանց դերի բարձրացման ու իրավահավասարության կարևորությանը, ներկայացրեցին դրվագներ պետականաշինության գործում հայ կանանց նշանակալի նպաստի մասին։

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ներկայացրել է այն հայ կին գործիչներին, որոնք կարևոր ներդրում են ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ, անդրադարձ է կատարել այս ասպարեզում միջնադարյան հայ իրավական մտքին և առաջին հանրապետության շրջանում հայ կանանց դերակատարությանն ու իրավունքներին։

Նա նաև ներկայացրել է կանանց իրավահավասարության առումով Հայաստանում գրանցված ձեռքբերումները։

Անդրանիկ Հովհաննիսյանն իր ելույթը եզրափակել է հրավիրելով ներկաների ուշադրությունը ցուցահանդեսի հրավիրատոմսի վրա պատկերված Մայր Հայաստանի արձանին: Նա ընդգծել է, որ այն խորհրդանշում է կնոջը, որը պաշտպանում է Հայաստանի սիրտը՝ մայրաքաղաք Երևանը. նա կանգնած է որպես ինքնիշխանության, ամրության, խաղաղության և տոկունության անսասան խորհրդանիշ:

Ցուցահանդեսին ներկա են եղել բազմաթիվ երկրների դեսպաններ, դիվանագետներ, ՄԱԿ ժնևյան կառույցի պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսի բացման արարողության ավարտին ներկաները համտեսել են հայկական գինի։

Ցուցահանդեսը մտահղացվել, կազմվել ու նախորդ տարի ցուցադրվել է նաև Նյու Յորքում՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության ջանքերով։

Հայերեն English

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին