Կարծիքներ

Ադրբեջանը ձգտում է բանակցությունները տանել այնպիսի հունով, որից շահելու է միայն ինքը. քաղաքագետները՝ Միրզոյան-Բայրամով հանդիպումից ակնկալիքների մասին

6 րոպեի ընթերցում

Ադրբեջանը ձգտում է բանակցությունները տանել այնպիսի հունով, որից շահելու է միայն ինքը. քաղաքագետները՝ Միրզոյան-Բայրամով հանդիպումից ակնկալիքների մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն հայտնի է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը մեկնել են Վաշինգտոն՝ ամերիկյան կողմի միջնորդությամբ մասնակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի հերթական փուլին։

Թեև Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են, որ խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կնքվի, այդուհանդերձ, դեռ կան չլուծված խնդիրներ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս տեսակետը կիսեցին քաղաքագետներ Արեգ Քոչինյանն ու Հրանտ Միքայելյանը:

«ԱՄՆ-ն ունի մեծ ցանկություն և կարողություններ՝ նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, բայցևայնպես, դա չի նշանակում, թե ԱՄՆ-ն մեր փոխարեն լուծելու է բոլոր խնդիրները կամ պարտավոր է դրանք լուծել։ Հարցն այն է, թե Հայաստանը որքանով է արդյունավետ աշխատում ամերիկյան կողմի հետ և որքանով կարող են ԱՄՆ-ի ցանկություններն ու կարողությունները ծառայել հարաբերությունների կարգավորմանը»,- նկատեց Արեգ Քոչինյանը։

Նրա կարծիքով՝ վաշինգտոնյան հարթակը բավականին հեռանկարային ձևաչափ է։ Սեղանին կա դրված փաստաթղթի նախագիծ, որի մի մասը համաձայնեցված է, թեև միջազգային հարաբերություններում ընդունված է ասել՝ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմն ոչինչ համաձայնեցված չէ։

«Սկզբունքային տարաձայնություններ կան հիմնական չորս փաթեթների շուրջ։ Դրանք են Արցախի հայության իրավունքների և անվտանգության ապահովումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացի հիմքը, հաղորդակցությունների ապաշրջափակումը և բուն փաստաթղթի երաշխավորի առկայությունը։ Մեկ հանդիպմամբ, իհարկե, հնարավոր չէ լուծել բոլոր հարցերը, բայց եթե վաշինգտոնյան բանակցությունների ժամանակ նշված փաթեթներից որևէ մեկով գրանցվի առաջընթաց և դիրքորոշումները մոտարկվեն, ապա հանդիպումը կարելի կլինի համարել արդյունավետ և հաջողված։ Տվյալ փուլում խիստ կարևոր է հիմնարար հարցերն իրարից տարանջատել և կենտրոնացված բանակցություններ վարել առանձին վերցրած խնդիրների շուրջ»,- ասաց Քոչինյանը։

Քաղաքագետի համոզմամբ՝ հարցերի լուծման ընդհանուր կամ փաթեթային տրամաբանությունը փակուղային է։ Շատ ավելի դժվար է փաթեթային տարբերակի շուրջ գալ համաձայնության, քան պայմանավորվածություններ ձեռք բերել փուլ առ փուլ բանակցային տարբերակի դեպքում, հետևաբար գործընթացին պետք է մոտենալ պրագմատիկ տեսանկյունից։ Քոչինյանի կարծիքով՝ որքան շատ հարցերի շուրջ ձեռք բերվեն համաձայնություններ, այնքան ավելի կմեծանա ընդհանուր պայմանագրի ստորագրման հավանականությունը։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն էլ իր հերթին անդրադառնալով Միրզոյան-Բայրամով հանդիպման հետ կապված ակնկալիքներին՝ նշեց, որ Հայաստանի, Ադրբեջանի ու ԱՄՆ-ի իշխանությունների դիրքորոշումները համընկնում են այն հարցի շուրջ, որպեսզի հնարավորինս շուտ հակամարտող կողմերի միջև կնքվի խաղաղության պայմանագիր։

«Բայց մյուս կողմից էլ Ադրբեջանի մոտ առկա է բանակցային գործընթացը զուտ բովանդակային առումով փոխելու ցանկություն՝ Հայաստանից ավելի շատ զիջումներ կորզելու նպատակով։ Նման պայմաններում հավանականությունը շատ մեծ է, որ խաղաղության վերջնական պայմանագիր այս փուլում չի ստորագրվի։ Սկզբում բանակցություններն ընթանում էին Արցախի կարգավիճակի շուրջ, դրանից հետո հիմնական խնդիրը դարձավ կայունության ապահովումը, իսկ այժմ Ադրբեջանը հայտարարում է, որ արցախյան հիմնախնդիր ընդհանրապես գոյություն չունի, մինչդեռ ՀՀ իշխանությունը պնդում է, որ արցախահայությանը տրվեն անվտանգության և իրավունքների պաշտպանության անբեկանելի երաշխիքներ։ Այդ մասին հայտարարում են նաև միջազգային կառույցներն ու կազմակերպությունները, սակայն ադրբեջանական կողմն անտեսում է նրանց կոչերը՝ ձգտելով բանակցությունները տանել այնպիսի հունով, որից շահելու է միայն ինքը»,-ասաց Միքայելյանը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Բաքուն շահագրգռված է բանակցային օրակարգում միայն իրեն հետաքրքրող հարցերի ընդգրկմամբ։ Դրանցից են, օրինակ, անկլավներին ու, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին վերաբերող հարցերը։ Ըստ նրա՝ դժվար է պատկերացնել, որ կողմերը համաձայնության կգան բոլոր հարցերի շուրջ՝ մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արցախահայության իրավունքների ու անվտանգության վերաբերյալ հայկական կողմին այդքան հետաքրքրող հարցերն ուղղակի մերժվում են Ադրբեջանի կողմից։

«Ցավոք սրտի, միջազգային կառույցների կողմից Ադրբեջանին ուղղված կոչերը նրան չեն բերի կառուցողական դաշտ, որովհետև պաշտոնական Բաքուն արդեն իսկ անտեսել է ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումն ու մնացել անպատիժ, թեև այդ դատարանի լիազորությունները տարածվում են նաև Ադրբեջանի վրա։ Վերջինս առհասարակ հարցն այսպես է դնում. եթե մեզ հաջողվում է ուժով իրականացնել էթնիկ զտման քաղաքականություն և ոչ-ոք չի միջամտում, ապա պետք է շարունակել այդ քաղաքականությունը, իսկ հետո աշխատել հետևանքների հետ»,- նշեց Միքայելյանը։

Քաղաքագետը հիշեցրեց, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Եվրոպական կառույցներն արդեն իսկ հանդես են եկել Լաչինի միջանցքն անհապաղ բացելու պահանջով։ Կա նաև միջազգային դատական ատյանի համապատասխան որոշումը։ Օրեր առաջ ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձև, բայց, միևնույն է, Ադրբեջանը հարցերի լուծումը տեղափոխում է ուժային մեթոդների կիրառման դաշտ։ Ըստ նրա՝ քանի դեռ Ադրբեջանը չի ենթարկվել պատժամիջոցների ու չի բախվել իր քաղաքականության հետևանքներին, որևէ կերպ չի փոխի իր գործելակերպը։

Մանվել Մարգարյան

Բարեփոխումների հարցում Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է․ քաղաքագետը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

Քաղաքականություն

Բարեփոխումների հարցում Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է․ քաղաքագետը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

Իրանագետը հայ-իրանական հարաբերություններում էական փոփոխություններ չի կանխատեսում Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո

Կարծիքներ

Իրանագետը հայ-իրանական հարաբերություններում էական փոփոխություններ չի կանխատեսում Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո

ԵՄ-ն պատրաստ է ընձեռել միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը․ քաղաքագետ

Կարծիքներ

ԵՄ-ն պատրաստ է ընձեռել միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը․ քաղաքագետ

Քաղաքագետը իրատեսական է համարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականցումն ընթացիկ տարում

Կարծիքներ

Քաղաքագետը իրատեսական է համարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականցումն ընթացիկ տարում

Արևմուտքը 2022 թվականից ավելի ակտիվորեն եկել է մեր տարածաշրջան՝ առաջարկելով համագործակցության ձևաչափեր. քաղաքագետի վերլուծությունը

Կարծիքներ

Արևմուտքը 2022 թվականից ավելի ակտիվորեն եկել է մեր տարածաշրջան՝ առաջարկելով համագործակցության ձևաչափեր. քաղաքագետի վերլուծությունը

Արտաքին հարաբերությունների մեջ եվրոպական տիրույթում գտնվելը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն․ Շիրինյան

Կարծիքներ

Արտաքին հարաբերությունների մեջ եվրոպական տիրույթում գտնվելը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն․ Շիրինյան

ԵՄ-ի հետ համագործակցությունը կնպաստի ՀՀ-ի դիմադրողունակության բարձրացմանը և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային․ փորձագետ

Կարծիքներ

ԵՄ-ի հետ համագործակցությունը կնպաստի ՀՀ-ի դիմադրողունակության բարձրացմանը և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային․ փորձագետ

Հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կկարողանա միաժամանակ և հավասարապես մնալ երկու ինտեգրացիոն գործընթացներում. քաղաքագետ

Կարծիքներ

Հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կկարողանա միաժամանակ և հավասարապես մնալ երկու ինտեգրացիոն գործընթացներում. քաղաքագետ

ՀՀ-ի համար այս փուլում հատկապես արաբական երկրների հետ համագործակցության խորացումը կարևոր ռազմավարական ուղղություն է․ փորձագետների կարծիքը

Կարծիքներ

ՀՀ-ի համար այս փուլում հատկապես արաբական երկրների հետ համագործակցության խորացումը կարևոր ռազմավարական ուղղություն է․ փորձագետների կարծիքը

Ալիևին տրված է վերջին հնարավորությունը վերջնագրի տեսքով․ քաղաքագետներն անդրադարձել են Եվրոպական խորհրդարանի զեկույցներին

Կարծիքներ

Ալիևին տրված է վերջին հնարավորությունը վերջնագրի տեսքով․ քաղաքագետներն անդրադարձել են Եվրոպական խորհրդարանի զեկույցներին

ԵՄ-Հայաստան հարաբերություններ. ինչպես օգտագործել նպաստավոր պահը

Կարծիքներ

ԵՄ-Հայաստան հարաբերություններ. ինչպես օգտագործել նպաստավոր պահը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում