Քաղաքականություն

Միրզոյան-Բայրամով բանակցություններից կարող ենք առաջընթաց սպասել. ԱԺ նախագահ

1 րոպեի ընթերցում

Միրզոյան-Բայրամով բանակցություններից կարող ենք առաջընթաց սպասել. ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև բանակցություններից կարելի է առաջընթաց սպասել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Բանակցություններից կարող ենք առաջընթաց սպասել, որովհետև պետք է ասեմ, որ բանակցությունները բավականին ինտեսիվ են ընթանում և առաջարկներն ու քննարկումները երկու կողմից էլ արդյունք են տալիս։ Այդ փոփոխություններում մի տեղ հայկական կողմն է ձևակերպումների հետ համաձայնում, մի տեղ՝ ադրբեջանական կողմը։ Այս պահի դրությամբ տեսնում եմ, որ առաջընթաց կա»,-ասաց Սիմոնյանը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում