Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդար»-ի՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդար»-ի լավագույն ֆուտբոլիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին ընտրում են երկրպագուները, հայ կիսապաշտպանը երկրորդ տարին անընդմեջ է արժանանում այդ տիտղոսին:

Սպերցյանը Ռուսաստանի առաջնությունում մասնակցել է 28 խաղի, դարձել է 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

Հայերեն English Русский Türkçe