Հասարակական

Փոխվարչապետը կարևոր փոփոխություն է համարում Վերին Լարսի անցակետի անցուղիների ավելացումը

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետը կարևոր փոփոխություն է համարում Վերին Լարսի անցակետի անցուղիների ավելացումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերին Լարսի անցակետում 11-ի փոխարեն այսօր 39 անցուղի է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Սա շատ մեծ ու կարևոր փոփոխություն է: 2020-21 թվականներին թողունակության ռեկորդը եղել է 300 բեռնատար, այդքան բեռնատար էր անցնում մեկ օրվա ընթացքում։ Այսօր անցնում է 1500 մեքենա, որը շատ էական է։ Ընդ որում, երեկ 409 մեքենայի համար ազատ տեղ կար»,- ընդգծեց Գրիգորյանը։

Փոխվարչապետի խոսքով՝ այս լուծումը հայկական բեռնատարների համար որևէ խոչընդոտ չպետք է առաջացնի։

«Շատ կարևոր է նաև, որ Վրաստանում էլ մինչև 2024 թվականի ավարտը անցուղիների թիվն 9-ից դառնալու է 15»,- ասաց Գրիգորյանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում