Լարվածություն հրահրող քայլերն անարդյունավետ են բանակցությունների շարունակման ընթացքում. Վեդանտ Պատելը՝ գնդակոծությունների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածություն հրահրող քայլերն անարդյունավետ են, մինչ կողմերի միջև շարունակվում են բանակցությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանի սահմանին Ադրբեջանի կողմից իրականացված գնդակոծություններին:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ քայլերը, որոնք լարվածություն են հրահրում և ավելացնում են լարվածությունը, անշուշտ, անարդյունավետ են այս պահին, մինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր հարթակներում բանակցություններ են ընթանում։ Եվ այսպես, մենք կշարունակենք զբաղվել դրանով և անհամբեր սպասում ենք շուտով բանակցությունների ևս մեկ փուլ հյուրընկալուն», - ասել է Պատելը՝ ևս մեկ անգամ կրկնելով, որ խնդիրները լուծելու և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու միակ ճանապարհն ուղիղ երկխոսությունն է:

Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի՝ օգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը և փորձում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, Պատելը հակառակ կարծիքին է:

«Եթե Ռուսաստանը կարծում է, որ կարող է կառուցողական դեր խաղալ այս հարցում, դա, իհարկե, ողջունելի է, բայց մենք շարունակում ենք հավատալ, որ այս բանակցություններն առաջ են շարժվում… ԱՄՆ-ն այս հարցում կարևոր գործընկեր է եղել։ Այդ հարցով զբաղվել է անձամբ պետքարտուղարը», - հայտնել է Պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալը` դարձյալ շեշտելով, որ այս գործընթացում երկխոսությանը ոչինչ չի կարող փոխարինել:

Հայերեն العربية English Français Русский

ՀՌՀ-ում քննարկվել են տեսալսողական հաղորդումների կարգավորման նոր չափորոշիչները

Գլխավոր դատախազը «նկատողություն» և «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ

Ռուսաստանը Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ուժեղացումը գնահատում է որպես էսկալացիա

Դավիթ Թադևոսյանն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են արհեստական բանականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում փոխգործակցության հեռանկարները

Մոլդովայի խորհրդարանը փակ նիստում կքննարկի ազգային բանակի կառուցվածքն ու անձնակազմի թվաքանակը. Moldpres

ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական արտադրանքի առևտրաշրջանառությունը 2026 թ. յոթ ամիսներին աճել է 20%-ով

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 08/10/26

Ասիական ինդեքսները նվազել են - 08/10/26

Բուլղարիայի արդյունաբերական ասոցիացիայի նախագահը հայտարարել է, որ Արևելյան Եվրոպան պետք է առաջնորդի «խելացի անցումը». BTA

Հայաստանի վարչապետն ու Ուզբեկստանի նախագահը քննարկել են առևտրատնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր