Հասարակական

Տիգրան Ավինյանը հայտնեց «Սուրմալու» առևտրի կենտրոնի մերձակայքում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մասին

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը հայտնեց «Սուրմալու» առևտրի կենտրոնի մերձակայքում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հայտնեց Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի մերձակայքում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մասին։

«Մենք շուտով պետք է հայտարարենք «Սուրմալու»-ի մերձակայքում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մասին: Դրա տեխնիկական առաջադրանքը, ենթադրում եմ՝ պատրաստ է», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Ավինյանը։

Ավինյանն անդրադարձել է նաև Աջափնյակի մետրոյի նոր կայարանի նախագծման աշխատանքներին՝ ընդգծելով, որ միաժամանակ նախագծման երկրորդ և երրորդ փուլերում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում