Հաշվի առնելով, որ այսօր ՀՀ-ում պետական խորհրդանիշների օրն է՝ Ադրբեջանը փորձել է կրկին ի ցույց դնել իր սադրիչ էությունը. Պապիկյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 15-ին Ադրբեջանի հերթական ագրեսիան կապում է նաև օրվա հետ. Հայաստանում նշվում է պետական խորհրդանիշների օրը, և հակառակորդը փորձել է սրանով ևս մեկ անգամ ցույց տալ իր սադրիչ էությունը:

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը խնդրեց ներկայացնել վերջին օրերի ընթացքում ադրբեջանական հերթական գործողությունների նպատակը՝ թե Երասխում, թե Տեղում, թե Հակարի կամրջին:

Նախարարն ակնհայտ համարեց, որ այն ամենը, ինչ կատարվում է թե տեղեկատվական դաշտում, թե հետո՝ իրական հողի վրա, նպատակ ունի իրավիճակը սրելու կամ ցույց տալու, թե հայկական կողմը ունի ապակառուցողական դիրքավորում և մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը:

«Այսօրվա դիպվածն առավել ևս կապում եմ նաև այսօրվա օրվա հետ: Հաշվի առնելով, որ այսօր ՀՀ-ում նշվում է պետական խորհրդանիշների օրը՝ իրենք փորձել են այս ձևով ևս մի անգամ ի ցույց դնել իրենց սադրիչ էությունը: Բայց ի պատիվ մեր սահմանապահների գործողությունների՝ նրանց նպատակը չի իրականացել: Ցավոք, դիպուկահարի կրակոցից կա մեկ վիրավոր: Իրենք նույնպես հայտնել են վիրավորի մասին»,-ասաց Պապիկյանը:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 15-ին կրակ էին բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը: Նույն օրը ադրբեջանական զինված ուժերը Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել էին դրոն-ԱԹՍ:

Հայերեն Русский

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը