Տնտեսություն

Հայաստանի բանկային համակարգը 2022 թվականին ունեցել է պատմականորեն ամենամեծ շահույթը․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բանկային համակարգը 2022 թվականին ունեցել է պատմականորեն ամենամեծ շահույթը․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի բանկային համակարգը 2022 թվականին ունեցել է պատմականորեն ամենամեծ շահույթը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բանկային համակարգը 2022 թվականին ունեցել է պատմականորեն ամենամեծ շահույթը։ Այստեղ կապ ունե՞նք, թե՞ չունենք։ Իհարկե, ունենք, որովհետև 2018 թվականից Հայաստանի Հանրապետության բանկերը գործում են միայն ու միայն կոմերցիոն տրամաբանության վրա։ 2018 թվականից որևէ մեկը չի կարող ասել, որ որևէ մեկին վարկ է տվել կամ որևէ մեկին վարկ չի տվել, որովհետև Կառավարությունից իրեն ասել են, որ այս մեկին վարկ տուր, այն մեկին վարկ մի տուր։ Չի կարող լինել այդպիսի մի դեպք»,- շեշտեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ այս ամենը մեծացրել է բանկային համակարգի գրավչությունը։

«Բանկային համակարգը բառիս լավ իմաստով ագրեսիվ զարգացնում է ծառայությունները և այդ ծառայությունները դառնում են գրավիչ, այդ թվում՝ Կառավարության որոշումների քաղաքական դիրքորոշումների կոնտեքստում»,- եզրափակեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում