Հայաստանում հյուրանոցային և ռեստորանային ծառայությունների գնաճը 8.7 տոկոս է. ԿԲ նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկը չի համարում, թե գնաճի դեմ պայքարն ավարտված է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Անցյալ տարվա ընթացքում գնաճը պայմանավորված է եղել թե առաջարկով, թե պահանջարկով: Պահանջարկի հիմնական բաղադրիչը եղել է արտածին, այսինքն՝ մենք ունեցել ենք միջազգային այցելուների ներհոսք, որոնք պահանջարկ են ձևավորել Հայաստանի ապրանքների ու ծառայությունների նկատմամբ, որի հետևանքով մենք տեսնում ենք, որ նույնիսկ մինչև հիմա հյուրանոցային և ռեստորանային ծառայությունների գնաճը 8.7 տոկոս է: Ես փորձեցի տրամաբանորեն բացատրել, թե ինչո՞ւ է ԿԲ-ն ավելի զուսպ տոկոսադրույքն իջեցնելու պարագայում, որովհետև մենք չենք համարում, որ գնաճի դեմ մեր պայքարն ավարտված է»,-ասաց Գալստյանը:

Անդրադառնալով առաջարկի գործոններին՝ նա նշեց, որ անցյալ տարվա ընթացքում եղել է դրվագ, որ միջազգային ապրանքահումքային ապրանքներն ու բնամթերքը թանկացել են: Դրանով է պայմանավորված եղել դրամավարկային քաղաքականության ուղղությունն ու ընթացքը:

ԿԲ վերջին կանխատեսմամբ՝ 2023-ի տնտեսական աճը 6.9 տոկոս է: «Սակայն պետք է հասկանանք, որ երկարաժամկետ կամ միջնաժամկետ հատվածում տնտեսությունը չի կարող հարատև աճել ավելի շատ, քան իր պոտենցիալն է»,-նշեց Գալստյանը:

Հայերեն English Français Русский

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել