Քաղաքականություն

Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում. Տոյվո Կլաարը` Հայաստան-Ադրբեջան սահմանի վերջին լարվածության վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում. Տոյվո Կլաարը` Հայաստան-Ադրբեջան սահմանի վերջին լարվածության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանի վերջին լարվածության վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կլաարը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում

«Եվրամիությունն ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում։ Կարևոր է պահպանել հանդիպումների դրական դինամիկան և բանակցությունների սեղանի շուրջ հասնել այնպիսի արդյունքների, որից կշահեն Հայաստանը, Ադրբեջանն ու ողջ տարածաշրջանը»,- գրել է նա:

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում