Քաղաքականություն

Հույս ունենք, որ հայկական կողմի մեսիջը խթան կհանդիսանա՝ դրական հուն մղելով բանակցային գործընթացը․ Բորել

1 րոպեի ընթերցում

Հույս ունենք, որ հայկական կողմի մեսիջը խթան կհանդիսանա՝ դրական հուն մղելով բանակցային գործընթացը․ Բորել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոլդովայում կայացած հնգակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը. Հայաստանն ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս, ընդ որում` Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով արել է նման հայտարարություն, և ԵՄ-ն հույս ունի, որ պաշտոնական Բաքուն կընդունի այդ մեսիջը և ավելի մեծ ուշադրություն կդարձնի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներին ու անվտանգային հարցերին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ:

«Հույս ունենք, որ հայկական կողմի մեսիջը խթան կհանդիսանա՝ դրական հուն մղելով բանակցային գործընթացը»-ասել է Բորելը։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև բարձր է գնահատել ռուսական խաղաղապահ զորախմբի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղում, ինչը, նրա պնդմամբ, կարևոր գործոն է հայ-ադրբեջանական հակամարտության հանգուցալուծման գործում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում