Ապահովագրական փաթեթը զգալիորեն պաշտպանում է գյուղացիներին եղանակային ռիսկերից․ Վահան Քերոբյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էկոնոմիկայի նախարարությունն արդեն մի քանի տարի է՝ աշխատում է Հայաստանում գյուղատնտեսական բերքի ապահովագրության շուկա ձևավորելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։

Պատգամավորը նշեց, որ Հայաստանի բազմաթիվ գյուղեր կարկուտի պատճառով վնասներ են կրել և գյուղացիները զրկվել են իրենց ապրուստի միջոցից, մնացել են մենակ։ Դանիելյանը հետաքրքրվեց՝ վնասների գնահատում կատարվե՞լ է, թե՞ ոչ։

Վահան Քերոբյանը ասաց, որ Կառավարությունն ամեն տարի սուբսիդավորում է ապահովավճարների էական մասը, որպեսզի գյուղացիները կարողանան տարբեր եղանակային ռիսկերից, այդ թվում՝ կարկուտից, ապահովագրել իրենց բերքը։ «Այսքանով համարում ենք, որ մեր ֆունկցիան կատարել ենք։ Այսինքն՝ չենք կարող այն գյուղացիներին, որոնք չեն ապահովագրել իրենց բերքը, փոխհատուցել այն ծավալով, որը պետք է ապահովագրության ընկերություններն անեին։ Դրա համար Էկոնոմիկայի նախարարությունը ստեղծել է այն փաթեթը, որից պետք է օգտվեն ֆերմերային տնտեսությունները և գյուղացիները։ Եթե գյուղացիները որոշել են, որ պետք է ավանդական մեթոդներով վարեն իրենց գյուղատնտեսությունը և չապահովագրեն իրենց բերքը, դա իրենց ռիսկն է և այստեղ որևիցե լրացուցիչ գործառույթ մեր կողմից չենք տեսնում»,- ասաց Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝ Կառավարությունը տարեցտարի կտրուկ ավելացնում է ապահովագրվող տարածքների ծավալները։

«Մենք ամեն տարի ավելացնում ենք նոր բերքի տեսակներ։ Այդ առումով կարող եմ ասել, որ այսօր մեր ապահովագրական փաթեթը զգալիորեն պաշտպանում է գյուղացիներին եղանակային ռիսկերից»,-եզրափակեց Քերոբյանը։

Հայերեն Русский

Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները

FlyOne Armenia ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան- Տաշքենդ - Երևան երթուղով

Դաղստանում ձերբակալել են ահաբեկչական ինտերնետ-համայնքի անչափահաս ղեկավարին

Ռուսաստանը ենթարկվել է ուկրաինական ամենախոշոր հարձակմանը 2026 թ. սկզբից ի վեր

ԱԷՄԳ-ն մոտ ժամանակներս կարող է սկսել Իրանի միջուկային օբյեկտների տեսչական ստուգումները

Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ

ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը

Բյուրակնի թիմը՝ Ամասիա համայնքի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող

Երևանյան բեսթսելեր. «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. մայիս, 2026

ԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. Reuters