Տնտեսություն

Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 187 տոկոսով, մեծ մաս է կազմում վերաարտահանումը

2 րոպեի ընթերցում

Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 187 տոկոսով, մեծ մաս է կազմում վերաարտահանումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2022 թվականին աճել է 187 տոկոսով, մեծ մաս է կազմում վերաարտահանումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի ներկայացմանը:

«2021 թվականի նկատմամբ 2022-ին 187 տոկոս արտահանման աճ ենք ունեցել դեպի Ռուսաստանի Դաշնություն: Մեծ մաս է կազմում նաև վերաարտահանումը: Հայկական ծագման ապրանքների արտահանումը աճիննպաստել է 47 տոկոսային կետով»,-ասաց Հովհաննիսյանը:

Գրանցվել է նաև զբոսաշրջիկների այցելության մեծ աճ՝ 90.2 տոկոս, որտեղ նպաստ են ունեցել ՌԴ-ից այցելած զբոսաշրջիկները: Սակայն նախարարն ուրախալի համարեց այն հանգամանքը, որ ոչ միայն ՌԴ-ից, այլ նաև ուրիշ երկրներից ևս կա բավականին մեծ աճ:

2022-ին գրանցվել է նաև դրամական փոխանցումների մեծ աճ, որը նաև իր ազդեցությունն է ունեցել դրամի արժևորման վրա:

«Արդյունքում արձանագրվել է 12.6 տոկոս տնտեսական աճ, թեև պետբյուջեն կազմելիս սեպտեմբերին կանխատեսվել էր 11 տոկոս տնտեսական աճ, իսկ թիրախն էր 2022-ին կառավարության ծրագրին համապատասխան ունենալ 7 տոկոս տնտեսական աճ: Արդյունքում՝ անվանական ՀՆԱ-ն կազմում է մոտ 8.5 տրլն դրամ, որը 2021-ի փաստացի ցուցանիշից ավելի է ավելի քան 1.5 տրլն դրամով»,-ասաց նախարարը:

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում