Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է արցախցիներին հրատապ օգնություն տրամադրելու բանաձև

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի քաղաքային խորհուրդն օրերս միաձայն ընդունել է «Արցախի ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցիներին հրատապ օգնության տրամադրման» վերաբերյալ բանաձև։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից:

Բանաձևում ընդգծվում է 2022 թ․ դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանիկողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախի 120 հազար բնակչի՝ մնացյալ աշխարհից կտրված լինելու հանգամանքը, հղում է արվում 2020 թ․ նոյեմբերի 27-ին Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Փարիզի քաղաքային խորհրդի կողմից Ֆրանսիայի կառավարությանն ուղղված կոչ-բանաձևի ընդունմանը, Ֆրանսիայի տարբեր վարչատարածքային միավորների կողմից Արցախի բնակչությանը ցուցաբերված օգնությանը, Փարիզի քաղաքապետարանի կողմից հայ ժողովրդին ուղղված աջակցության և համերաշխության բազմաթիվ կոչերին, Երևան քաղաքի՝ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային միությանն անդամակցությանը, կարևորվում է Փարիզ քաղաքի կողմից արցախահայությանը հերթական անգամ աջակցության տրամադրումը։

Քաղաքային խորհուրդը նշված բանաձևով նաև Փարիզի քաղաքապետին լիազորություն է տալիս՝ կոչ անելու Ֆրանսիայի այլ վարչատարածքային միավորներին և ՖՔՄՄ-ի անդամ օտարերկրյա քաղաքներին՝ միանալ հրատապ աջակցության այդ նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցիներին աջակցելը և Արցախի բնակչությանը մարդասիրական ավտոշարասյան միջոցով սնունդ հասցնելը։

Հայերեն العربية English Français Русский

Դուդան ԱՄՆ-ին կոչ է արել միջուկային զենք տեղակայել Լեհաստանում

Հայաստանից դեպի Եվրամիություն ձկնամթերք արտահանելու հնարավորությունները

Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել ռուսական ակտիվների բռնագրավման բանաձևին

ԵԽ լիտվացի պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն

Եվրախորհրդարանի պատգամավորը Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացման անհրաժեշտություն է տեսնում

Բելգիայի հայկական կիրակնօրյա դպրոցների աշակերտները Վենետիկում ծանոթացել են հայկական հարուստ ժառանգությանը

Կառավարությունը մերժել է «Հայաստան» խմբակցության առաջարկը անշարժ գույքի հարկի փոփոխությունների վերաբերյալ

Պակիստանում զավթված գնացքի բոլոր պատանդներն ազատ են արձակվել

Ղրղզստանը կվերսկսի Տաջիկստանի հետ ավիահաղորդակցությունը, որն ընդհատվել էր 2021 թվականին

ՀՀ ֆինանսների նախարարությունը հերքում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման մասին տեղեկատվությունը