ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ն մտադիր է Ռուսաստանին դուրս մղել հայ-ադրբեջանական բանակցություններից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն նպատակ ունի Ռուսաստանին դուրս մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացից: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին «Россия-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«ԱՄՆ-ն, իմ գնահատմամբ, ամենուր փորձում է հասնել նույն բանին՝ մի կողմից՝ դուրս մղել Ռուսաստանին, իսկ մյուս կողմից՝ նեոգաղութային ոճով իրեն հպատակեցնել Ռուսաստանի գործընկեր և դաշնակից անկախ պետություններին, խոչընդոտել մեր բարեկամների և հարևանների հետ մեր գործընկերությանն ու դաշնակցությանը. դա միշտ եղել է Ամերիկայի գլխավոր խնդիրը», - ասել է նա։

Գալուզինն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության վրա։ Միաժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը դեմ չէ, որ այլ երկրներ իրենց ներդրումն ունենան հայ-ադրբեջանական կարգավորման գործում։

«Սակայն այդ աջակցությունը պետք է լինի ոչ թե խոսքով, այլ գործով, և պետք է համահունչ լինի այն սկզբունքային հիմնարար պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել առաջնորդների կողմից, և որոնք, ինչպես տեսնում ենք, ընդհանուր առմամբ հաջողությամբ իրականացվում են: Ըստ այդմ, որևէ այլ միջնորդի ջանքերը պետք է հավելյալ արժեք տան հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնարար փաստաթղթերի իրագործման տեսանկյունից», - նշել է Գալուզինը:

Հայերեն العربية Русский

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ