Տնտեսություն

Մայիսին Հայաստան է այցելել 176 հազար զբոսաշրջիկ. ավելացել են Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից այցերը

1 րոպեի ընթերցում

Մայիսին Հայաստան է այցելել 176 հազար զբոսաշրջիկ. ավելացել են Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից այցերը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան այս տարի մայիս ամսվա ընթացքում ժամանել է 176 հազար զբոսաշրջիկ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Նշվում է, որ սա լավագույն ցուցանիշն է նախորդ տարիների համեմատ (2019 թ.՝ 146 հազար, 2022 թ.՝ 116 հազար զբոսաշրջիկ):

2023 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հիմնական երկրներն են Ռուսաստանը (շուրջ 52%), Վրաստանը (12%) և Իրանը (6%):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում