Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է 4.4 տոկոսի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկը 2023 թվականի համար Հայաստանում կանխատեսում է 4.4 տոկոս տնտեսական աճ՝ իր նախորդ կանխատեսման ցուցանիշը բարձրացնելով 0.3 տոկոսով:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» հունիսյան զեկույցից:

Համաշխարհային բանկը Հայաստանում տնտեսական աճը 2024-ի համար գնահատում է 4.8 տոկոս, իսկ 2025-ին՝ 5 տոկոս։

Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրներին, ապա բանկը նախորդ կանխատեսման համաձայն 0.6 տոկոսով նվազեցրել է Ադրբեջանի համար կանխատեսումը՝ տնտեսական աճը 2023-ի համար գնահատելով ընդամենը 2.2 տոկոս: Համաշխարհային բանկը 2024-ին Ադրբեջանում կանխատեսում է 2.5, իսկ 2025-ին՝ 2.6 տոկոս տնտեսական աճ:

Այս տարի Վրաստանի համար բանկը կանխատեսում է նույն տնտեսական աճը, ինչ Հայաստանի դեպքում՝ 4.4 տոկոս, իսկ 2024-ին և 2025-ին՝ 5-ական տոկոս:

Իսկ Թուրքիայում 2023-ի համար Համաշխարհային բանկը տնտեսական աճը կանխատեսում է 3.2 տոկոս, 2024-ին՝ 4.3 տոկոս, 2025-ին՝ 4.1 տոկոս:

Համաշխարհային բանկի Գլոբալ տնտեսական հեռանկարներիհունիսյան զեկույցը կանխատեսում է, որ2023-ինԵվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում տնտեսական աճը կկազմի 1.4տոկոս:

Հայերեն English Русский Türkçe

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ