Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու․ Ալեն Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ միւջազգային մեխանիզմների ներքո Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսությունը շատ կարևոր է նաև Ադրբեջանի համար, որովհետև, եթե այդ երկխոսությունը չկայանա, խնդիրը չի լուծվելու։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

Հարցին, թե Հայաստանի համար սկզբունքայի՞ն է Բաքու-Ստեփանակերտ միջազգային երկխոսության ձևավորումը՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը չի համաձայնվում դրան, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․

«Մենք պետք է հասնենք նրան, որ Ադրբեջանը նստի ու խոսի դրա մասին, որովհետև հակառակ պարագայում նույն Ադրբեջանին ձեռնտու իրավիճակ չի ստեղծվի, կլինի մի մեծ բաց, որը տարիների, տասնամյակների ընթացքում չի կարողանալու փակել։ Եթե Ադրբեջանը չնստի ու չխոսի Արցախում բնակվող հայ բնակչության հետ, այդ վերքը մի օր պտուղներ տալու է»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ միջազգային գործոնը և միջազգային ճնշումը մեծ դեր ունեն։ Այս առումով, ըստ ԱԺ նախագահի, Հայաստանը հաջողություններ ունի։

Ալեն Սիմոնյանը կարծում է, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու։

«Այլ տարբերակը ցեղասպանությունն է, որը թույլ չենք տա։ Ադրբեջանական իշխանությունները պետք է մտածեն, որ այդ հարցն իրենց համար շատ ավելի կարևոր է, քան մեզ համար»,- եզրափակեց Սիմոնյանը։

Սիմոնյանն անդրադարձավ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի շրջանակներում համապատասխան երաշխիքների հարցին՝ նշելով, որ այդ պայմանագրի կետերի կյանքի կոչման երաշխիքներ պետք է լինեն։ Նա որպես օրինակ բերեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի կետերն Ադրբեջանը պարբերաբար խախտում է, իսկ այն երկիրը (խմբ․ նկատի ունի Ռուսաստանը), որը երաշխավորն է, պատշաճ չի արձագանքում այդ խախտումներին։

Հայերեն العربية English Русский

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres