Շառլ Միշելը հուսով է, որ Քիշնևում Հայաստանը և Ադրբեջանը կհաստատեն հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամքը

1 րոպեի ընթերցում

ՔԻՇՆԵՎ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հույս է հայտնում, որ Քիշնևում հունիսի 1-ին նախատեսվող հնգակողմ հանդիպմանը Հայաստանը և Ադրբեջանը կրկին կհաստատեն հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ Միշելն այս մասին ասաց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման արարողության ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Քիշնևում կայանալիք հնգակողմ հանդիպումից:

«Այս կարևոր հանդիպումը տեղի կունենա այսօր: Ես Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման առիթ եմ ունեցել Բրյուսելում մի քանի շաբաթ առաջ: Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել: Եվ հուսով եմ, որ սա կրկին առիթ կլինի՝ հաստատելու երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը»,-ասաց Միշելը:

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հունիսի 1-ին Քիշնևում նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский Türkçe

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան