Սլովենիան ակնկալում է Հայաստանի աջակցությունը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու հարցում
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովենիան դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ոչ մշտական անդամի կարգավիճակ ստանալու հարցով և ակնկալում է, որ կստանա Հայաստանի աջակցությունը հունիսի 6-ին կայանալիք քվեարկության ժամանակ։
Երևանում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին ասել է Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը։
Սլովենիայի ԱԺ նախագահը խոստացավ, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու դեպքում Սլովենիան ամեն ինչ կանի, որպեսզի աջակցի այն լուծումներին, որոնք խաղաղություն կբերեն Հարավային Կովկասում։
Նա նշեց, որ հետևում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը։