Հասարակական

Ադրբեջանը Բերձորում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը Բերձորում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը Բերձորում հողին է հավասարեցրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հետաքրքիր է՝ արձագանք կլինի՞ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ոչնչացմանը, ռեպորտաժներ կամ թոք շոուներ կլինե՞ն, որտեղ հայրենասերներն իրենց «կպատառոտեն» մեր մեծ հաղթանակը պղծելու համար։ Դե, կամ գուցե սովորականի նման կբավարարվենք զսպվածություն պահպանելու կոչո՞վ: Կրկնակի ստանդարտներ, հիմարություն և ագահություն, և հետո զարմացած դեմքի արտահայտություն, որը հարցնում է, թե ի՞նչ և ե՞րբ է ամեն ինչ սխալ ուղղությամբ գնացել»,-գրել է Սիմոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում