Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, ուրիշ ոչ ոք չպետք է վերահսկողություն ունենա. Փաշինյանը՝ Ալիևին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, ուրիշ ոչ ոք այնտեղ չպետք է վերահսկողություն ունենա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմերով նիստի ընթացքում:

Ադրբեջանի նախագահ Ալիևը, անդրադառնալով Լաչինի միջանցքն անօրինական կերպով արգելափակելու վերաբերյալ Հայաստանի վարչապետի ելույթին, պնդեց, թե իբր Ադրբեջանը որևէ միջանցք չի արգելափակել: Ըստ Ալիևի՝ այն բաց է:

«Իսկ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, որը Դուք ճանաչում եք, դրված է անցակետ` միջազգային բոլոր նորմերին համապատասխան։ Այդ սահմանային անցակետը գտնվում է ռուս խաղաղապահների դիրքից 20 մ. հեռավորության վրա»,-ասաց Ալիևը:

Նա պնդեց, թե իբր այդ անցակետով Լեռնային Ղարաբաղի հայերը հանգիստ տեղաշարժվում են դեպի Հայաստան:

«Զանգեզուրի միջանցք» ձևակերպման վերաբերյալ Ալիևն ասաց, որ Ադրբեջանն է նախաձեռնել այդ ձևակերպումը, իրենց իրավունքն է նախաձեռնել այն, ինչ իրենք համարում են օրինական, ճիշտ: Ըստ Ալիևի՝ դրան աջակցում են նաև Ռուսաստանի Դաշնությունը և այլ երկրներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Շատ հետաքրքիր է իմանալ, որ Ռուսաստանն աջակցում է այն ծրագրին, որի մասին խոսեցիք։ Ես այդ մասին առաջին անգամ եմ լսում։ Ես գիտեմ, որ ՌԴ-ն աջակցում է մեր տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակմանը»:

Ապա վարչապետը անդրադարձավ և ուղղեց Ալիևի «Լաչինի ճանապարհ» ձևակերպումը՝ հիշեցնելով եռակողմ հայտարարության համաձայն Լաչինի ճանապարհ չկա, կա Լաչինի միջանցք, որը նույն հայտարարության համաձայն պետք է լինի ռուս խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո:

«Ուրիշ ոչ ոք այդ միջանցքում չպետք է որևէ վերահսկողություն ունենա: Այն, ինչ այնտեղ կատարվում է, եռակողմ հայտարարության ուղիղ խախտում է: Ասացիք, թե միջանցքը բաց է, մենք դա չենք տեսնում, այդպես չենք կարծում։ Դրա համար կարևոր ենք համարում, որ և Լաչինի միջանցք, և Լեռնային Ղարաբաղ ուղարկվի միջազգային առաքելություն, որը կգնահատի Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը»,– ասաց Փաշինյանը՝ նշելով, որ դեկտեմբերից, ցավոք, հումանիտար ճգնաժամ է ԼՂ-ում, Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով անհրաժեշտ մատակարարումները չեն արվում:

Վարչապետը հավելեց՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ մասին շատ լավ գիտի, քանի որ դրա մասին մեկ անգամ չէ, որ խոսել են:

Հայերեն العربية English Français Русский

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս