Ալեն Սիմոնյանն ընդունել է Երեւանի 33-րդ թաղամասի մի խումբ բնակիչների
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին ընդունել է Երեւանի 33-րդ (Խանջյան, Ֆիրդուսի փողոցների, Հանրապետության նրբանցքի, Տիգրան Մեծ պողոտայի) թաղամասի մի խումբ բնակիչների, որոնք երեկ հանդիպում էին խնդրել ՀՀ ԱԺ նախագահից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։
Հանդիպմանը քաղաքացիները ներկայացրել են իրենց բնակության տարածքում տիրող խնդրահարույց վիճակը, մանրամասներ փոխանցել գերակա շահ համարվող բնակելի հատվածին առնչվող առկա դատական ակտերի վերաբերյալ: Որոշվել է քաղաքացիների հետ հետագա կապն իրականացնել ՀՀ ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանի միջոցով: