ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության գլխավոր շահառուն Հայաստանն է․ Պուտին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության գլխավոր շահառուն Հայաստանն է, որը տնտեսական աճի ամենաբարձր տեմպն ունի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի նախագահն այս մասին հայտարարել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ ունեցած ելույթում։

Պուտինն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունը բավականին հաջող է ընթանում և շեշտել դրանում Հայաստանի դերը։ Նա նշել է, որ Հայաստանն այդ համագործակցության գլխավոր շահառուն է և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է, թե որքան է կազմել Հայաստանի ՀՆԱ-ի աճը։

Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ անցած տարի երկրի ՀՆԱ-ի աճը կազմել է 12․6, իսկ այս տարի՝ 12․1 տոկոս։ «ՀՆԱ-ի 12․1 տոկոսը աճը, իհարկե, լուրջ թիվ է, շատ լուրջ թիվ»,- նշել է ՌԴ նախագահը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Միության անդամ բոլոր երկրների հետ համագործակցությունը։

Հայերեն English Français Русский Türkçe

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ