Տնտեսություն

Երևանը 2024 թվականին կհյուրընկալի ՎԶԵԲ-ի ամենամյա հավաքը

1 րոպեի ընթերցում

Երևանը 2024 թվականին կհյուրընկալի ՎԶԵԲ-ի ամենամյա հավաքը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ամենամյա հավաքը 2024 թվականին տեղի կունենա Երևանում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Բանկը Հայաստանի կառավարության հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել իր հավաքը հաջորդ տարի Երևանում անցկացնելու մասին։

Հուշագիրը Սամարղանդում ստորագրել են ՎԶԵԲ-ի գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչին և Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Երևանում կայանալիք հավաքը կլինի Բանկի 33-րդ հավաքը։ Ամենամյա հավաքները Բանկի օրացույցում ամենակարևոր միջոցառումն է։

Հավաքի ընթացքում կկայանա Բանկի կառավարման խորհրդի նիստը, որը Բանկի բարձրագույն մարմինն է։

Հավաքի ընթացքում նախատեսված է նաև բիզնես ֆորում, որին կմասնակցեն բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, պետական չինովնիկներ, լրատվամիջոցներ․ նրանք կմասնակցեն պանելային քննարկումների։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում