Տնտեսություն

Հայաստանն ունի զբոսաշրջային այցելությունների 35 տոկոս աճ, հատկապես մեծ է հոսքը Ռուսաստանից

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ունի զբոսաշրջային այցելությունների 35 տոկոս աճ, հատկապես մեծ է հոսքը Ռուսաստանից

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին Հայաստան է այցելել 630 հազար զբոսաշրջիկ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշեց, որ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 35 տոկոս աճ:

«Զբոսաշրջիկների մեծ մասը գալիս է Ռուսաստանից՝ մոտ 52 տոկոս, որին հաջորդում է Վրաստանը, Իրանը: Զբոսաշրջային այցերի բավական ակտիվություն ենք նկատում Էմիրություններից: Զբոսաշրջային այցերի ակտիվության առումով առանձնանում է ապրիլ ամիսը: Միայն ապրիլին ունեցել ենք 180 հազար զբոսաշրջիկ»,-ասաց Սիսիան Պօղոսեանը:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահը նշեց, որ բավական աշխատանք է տարվում միջազգային շուկայում Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու ուղղությամբ: Թիրախավորվում են եվրոպական երկրները, Էմիրությունները: Դեպի Հայաստան տուրիստների ակտիվությունն ապահովվում է նաև այլ քաղաքներից դեպի Երևան ուղիղ չվերթների իրականացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում