Կայացավ ԱՄՆ-ում հրատարակված «Շենգավիթ» կոլեկտիվ մենագրության շնորհանդեսը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կայացավ ԱՄՆ-ում հրատարկված Շենգավիթ քաղաքատեղիի գրեթե բոլոր առանձնահատկությունները ներկայացնող «Շենգավիթ» մենագրության շնորհանդեսը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում մենագրության գիտական խմբագիր, պատմական գիտությունների թեկնածու, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան ակադեմիկոս Հակոբ Սիմոնյանը նշեց՝ աշխատությունը բացահայտում է Հայաստանի հնագույն մշակույթների համար կարևորագույն շրջափուլերից մեկի՝ վաղ բրոնզի դարի շենգավթյան կամ քուր-արաքսյան կոչվող մշակույթի առանցքային հուշարձաններից մեկի՝ Շենգավիթ քաղաքատեղիի գրեթե բոլոր առանձնահատկությունները:

«Գրքի գլուխները գրել են ինչպես գիտական խմբագիրները, այնպես էլ Հայաստանում և արտերկրում մեծ հեղինակություն վայելող մեկ տասնյակից ավելի գիտնականներ: Հրատարակված մենագրությունը նոր խոսք է հայագիտության բնագավառում և կարևոր նշանակություն ունի Հայաստանի հնագույն պատմության ու մշակույթի բացահայտման և միջազգային մակարդակով այն ներկայացնելու առումով,- նշեց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ գիտական կարևորությունից զատ, գիրքն ունի Հայաստանը ներկայացնելու առաքինություն և ներկայացվել է աշխարհի գրեթե բոլոր հեղինականավոր գրադարաններում:

Հեղինակը նշեց, որ մենագրության գիտական խմբագիրն է նաև ԱՄՆ Վայդների համալսարանի պատվավոր պրոֆեսոր Միտչել Ռոթմանը: Գրքի վրա աշխատելու 20 տարիներին կատարվել են տարբեր պեղումներ, հայտնաբերված գտածոների վերականգնում, գրչանկարների պատրաստում, դասակարգում, բնութագրում:

Գիրքը հայերեն հրատարակելու նպատակ ունեն, որի պատասխանատուն ԵՊՀ հրատարակչությունն է լինելու:

ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը նշեց, որ ԵՊՀ-ն այն կառույցն է, որը միշտ կարևորել է նման աշխատանքները: Նրա խոսքով՝ գրքի հայերեն տարբերակի թարգմանությունը կսկսեն ամռանը, իսկ տպագրական աշխատանքները՝ այս տարվա ավարտին:

«Հասկանում ենք, որ այս աշխատանքը կարևոր է նաև մեր ներքին լսարանի համար: Վստահ ենք, որ այն կհետաքրքրի ոչ միայն մասնագետներին, այլև ավելի լայն շրջանակներին»,- եզրափակեց Գրիգորյանը:

Հայերեն English

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց