Տնտեսություն

Չեխ գործարարները կայցելեն Հայաստան. hետաքրքրող ոլորտներն են ավիացիան, տեքստիլը, վերականգնվող էներգետիկան

4 րոպեի ընթերցում

Չեխ գործարարները կայցելեն Հայաստան. hետաքրքրող ոլորտներն են ավիացիան, տեքստիլը, վերականգնվող էներգետիկան

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Չեխիա հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, առկա է համագործակցության մեծ ներուժ: Ամփոփելով ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության այցը Չեխիա` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, որը պատվիրակության կազմում էր, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այն լրացուցիչ խթան է Հայաստանի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու, նոր գործընկերներ գտնելու առումով:

ՀՀ վարչապետի` Չեխիա կատարած այցի շրջանակում անցկացվել է միջկառավարական տնտեսական համաժողով և գործարար համաժողով: Հայաստանից Չեխիա մեկնել էր 25 գործարար ամենատարբեր ոլորտներից:

«Չեխ տնտեսվարողներին մանրամասն ներկայացրել ենք Հայաստանի ներդրումային հնարավորությունները, արդիականացված ծրագրերը, իսկ հայ գործարարները կարողացել են նոր գործընկերներ գտնել: Մեր հարաբերությունները Չեխիայի հետ ակտիվ զարգանում են: Նախորդ տարի աճել է առևտրաշրջանառության ծավալը: Այս տարի այդ միտումը ևս պահպանվել է: Այս միջոցառումները լավ հիմք են, որ մեր տնտեսվարողները կարողանան շփվել չեխ գործարարների հետ, գտնել համագործակցության նոր ուղիներ»,-ասաց Նարեկ Տերյանը:

Որպես արդյունք Նարեկ Տերյանը նշեց, որ Հայաստանի և Չեխիայի գործարարները փոխգործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել տարբեր ոլորտներում: Ճիշտ է, Չեխիայում երկու երկրների վարչապետների ասուլիսի ժամանակ խոսվեց փոքր ավիացիայի ոլորտում փոխադարձ հետաքրքրության մասին, սակայն տեքստիլի և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ևս համագործակցության հնարավորություններ են նախանշվում: Մոտակա ժամանակահատվածում սպասվում է չեխ գործարարների այցը Հայաստան, որպեսզի տեղում ծանոթանան փոխգործակցության, ինչու ոչ, համատեղ արտադրության հնարավորություններին:

«Չեխիայի գործարարները կայցելեն Հայաստան: Ինչպես արդեն ասվել էր, չեխական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում փոքր ինքնաթիռների արտադրությամբ: Արտադրությունը պլանավորվում է իրականացնել Լոռու մարզում: Խոսքը փոքր ինքնաթիռների մասին է՝ նախատեսված մինչև 6 հոգու համար: Կարծում եմ, որ Չեխիայի ու Հայաստանի գործընկերները դեռ ճանապարհ ունեն անցնելու մինչև հիմնեն ինքնաթիռների արտադրությունը, բայց այստեղ կարևորն այն, որ առաջին քայլերն արդեն արված են»,-ասաց Նարեկ Տերյանը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը նշեց, որ չեխ գործարարները հետաքրքրված են նաև արևային պանելների արտադրությամբ: Նարեկ Տերյանն ընդգծեց, որ օտարերկրյա ներդրումները կարևոր են Հայաստանի տնտեսության զարգացման համար: Կառավարությունը տարբեր միջոցառումներով ու ծրագրերով նպաստում է ներդրումային միջավայրի բարելավմանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 4-ին երկօրյա այցով Չեխիայում էր: Հանդիպումներ են տեղի ունեցել Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի, Չեխիայի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ: Անցկացվել է միջկառավարական տնտեսական հանձնաժովի նիստ, ինչպես նաև գործարար համաժողով:

Հեղինակ՝ Աննա Գզիրյան

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում