Տարածքային ամբողջականության ճանաչումը կարևոր քայլ է խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման առումով. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի՝ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը կարևոր քայլ է համարում՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման առումով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նման դիրքորոշում հայտնեց կառավարության նիստում իր ելույթում՝ անդրադառնալով մայիսի 14-ին Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած՝ իր և Ադրբեջանի նախագահի հանդիպմանը:

Նա նաև հիշեցրեց, որ 2022 թ հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի նախագահի, ԵԽ նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահն ու ինքը վերահաստատել էին երկրների հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանն ու 1991 թ Ալմաթայի հռչակագրին՝ ընդգծելով, որ դրանց հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, նաև հաստատել էին, որ դա հիմք է հանդիսանալու սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովների աշխատանքի համար:

«Մայիսի 14-ին մենք ըստ էության կատարեցինք ևս մեկ քայլ: Եվ ինչպես նշված է Եվրամիության խորհրդի նախագահի՝ մայիսի 14-ի հանդիպմանը հետևած հայտարարության մեջ, արձանագրեցինք, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քկմ, իսկ Հայաստանը Ադրբեջանի 86 հազար 600 քկմ տարածքային ամբողջականությունը: Պետք է արձանագրեմ, որ սա կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և սահմանների դելիմիտացիայի առումով նույնպես: Բայց, իհարկե, հաջորդ քայլը պետք է լինի սահմանազատման համար իրավական ուժ և նշանակություն ունեցող կոնկրետ հիմքերի նույնականացումն ու համաձայնեցումը»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետն ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ ԵԽ նախագահի հայտարարության մեջ ընդգծվել է ԼՂ-ի հայության և իրավունքների անվտանգության շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության կարևորությունը՝ միջազգային հանրության հետ համագործակցված: Վարչապետը դա համարեց մի գործընթաց, որն էական է Ադրբեջանի հետ հարաբերությունների իրական և համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համար:

«Հետևաբար դա մեծապես կարագացնի խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բրյուսելում որոշակի դրական ըմբռնում է ձևավորել նաև Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման մասով, բայց, հաշվի առնելով նախկին փորձը՝ այս մասով դեռ որևէ կոնկրետացումից ձեռնպահ կմնամ: Կրկին ընդգծեմ, որ ՀՀ-ն պատրաստ է 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով և հունվարի 11-ի՝ կրկին եռակողմ հայտարարությամբ նախատեսված կոմունիկացիաների բացումն իրականացնել օր առաջ՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց՝ ԵԽ նախագահի հայտարարությամբ արդեն հայտնի է դարձել, որ գերիների և այլ պահվող անձանց հետագա ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման վերաբերյալ նույնպես եղել է որոշակի ըմբռնում: «Բայց հաշվի առնելով հարցի գերզգայուն լինելը՝ ասեմ միայն, որ այս թեմայով քննարկումները կշարունակվեն առաջիկա հանդիպումների ընթացքում»,-հավելեց վարչապետը:

Հայերեն العربية English Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն