Մշակույթ

Վանկուվերի սինեմաթեքում հայկական կինոյի օրեր կանցկացվեն

1 րոպեի ընթերցում

Վանկուվերի սինեմաթեքում հայկական կինոյի օրեր կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2023 թվականի հունիսի 15-22-ը Վանկուվերի սինեմաթեքում կիրականացվեն հայկական կինոյի օրեր՝ նվիրված հայ կինոյի 100-ամյակին։

«Արմենպրես»-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ ծրագրում ներառված են Համո Բեկնազարյանի, Յուրի Երզնկյանի, Ֆրունզե Դովլաթյանի, Հենրիկ Մալյանի, Սերգեյ Փարաջանովի, Բագրատ Հովհաննիսյանի, Ատոմ Էգոյանի և Մարիա Սահակյանի ֆիլմերը։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Բրիտանական Կոլումբիայի հայկական մշակութային միության աջակցությամբ։

Նույն համագործակցության շրջանակում ստեղծվել է նաև Համո Բեկնազարյանի «Երկիր Նաիրի» համր ֆիլմի նոր երաժշտական ձայնավորումը։

Ծրագրին ներկա կլինեն Արսինե Խանջյանը և Ատոմ Էգոյանը, վերջինս կներկայացնի ծրագիրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում