Հասարակական

Աշոտ Փաշինյանի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ. Քննչական կոմիտե

1 րոպեի ընթերցում

Աշոտ Փաշինյանի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ. Քննչական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Հաղորդման հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ։

Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հաղորդում է ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում