Հասարակական

Ոստիկանությունը հաղորդում է ստացել Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին

2 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը հաղորդում է ստացել Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը հաղորդում է ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին:

Լրատվամիջոցներից մեկում հայտնված հրապարակումից հետո «Արմենպրես»-ը առևանգման փորձի մասին տեղեկատվությունը փորձեց ճշտել ՀՀ ոստիկանությունից:

«Այդ բովանդակությամբ հաղորդում Ոստիկանությունում ստացվել է: Կազմված փաստաթղթերը կուղարկվեն Քննչական կոմիտե»,-ասացին Ոստիկանությունից:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ ժամը 15:00-ի սահմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել:

«Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ նախնական տեղեկություններով՝ առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, «ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռչել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի: Աշոտ Փաշինյանը դիմել է իրավապահներին»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում