Թուրքիայի նորընտիր մեջլիսը միայն մեկ հայ պատգամավոր կունենա

2 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի մեջլիսի ընտրությունների արդյունքներով նոր գումարման խորհրդարանը միայն մեկ հայ պատգամավոր կունենա՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, բժիշկ Սևան Սըվաջըօղլուն։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանը։

Նա նկատեց, որ 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել էր երեք հայ պատգամավոր՝ մեկը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, մեկը գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետաժողովրդական կուսակցությունից և մեկը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից։

«Այն ժամանակ երեք հայ պատգամավոր էր ընտրվել, բայց հիմա միայն մեկն է՝ Սևան Սըվաջըօղլուն։ Հետևաբար, ունենք հայ պատգամավորի խնդիր։ Անշուշտ, կարող եք ասել, թե ի՞նչ պետք է փոխվի, եթե ունենանք հինգ պատգամավոր։ Այո, ճիշտ է, բայց եթե երեք, չորս կամ հինգ հայ պատգամավոր լինի, պոլսահայերն իրենց ավելի հանգիստ կկարողանան զգալ։ Իսկ հիմա այդպես չէ»,- նկատեց Տանձիկյանը։

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին՝ նա նկատեց, որ որպես թուրքահայեր, իրենք, բնականաբար, ցանկանում են, որ այդ հարաբերությունները կարգավորվեն, սահմանը բացվի և Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսություն լինի։ Այդուհանդերձ, այս հարցում «Ակոս»-ի գլխավոր խմբագիրն այնքան էլ լավատես չէ։

Տանձիկյանի խոսքով՝ Թուրքիայում վերջին տարիներին ազգայնական մթնոլորտն ավելի է աճում, իսկ նման պայմաններում «դժվար է ակնկալել փոփոխություն հայ-թուրքական հարաբերություններում»։ «Փետրվարի երկրաշարժի ժամանակ Հայաստանից խումբ եկավ այստեղ, (հարաբերությունների կարգավորման) լավ առիթ էր, որը բաց թողեցինք»,- նկատեց նա։

Ավելին՝ տեսանյութում։

Արաքս Կասյան

Հայերեն العربية English Français Русский

Իսպանիան մտադիր է շարունակել Patriot-ի հրթիռների մատակարարումը Կիևին

ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Գեղարքունիքի ստորաբաժանման աշխատակիցները հյուրընկալվել են Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցում

Սյունիքի մարզում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

ՄԱԿ Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել Արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարարին

Մարտունի համայնքում տեղի է ունեցել «Սևանի սանիտարական և բնապահպանական բարեփոխումների ծրագրին» նվիրված հանրային լսում

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համագործակցությունը կշարունակվի

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների կողմից «Սանահին կայարան»-ում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում օգոստոսին ծնվել է 110 երեխա

ԱՄՆ նավթի ռազմավարական պաշարները հասել են 44-ամյա նվազագույնին. ABC News

Սևան համայնքի Գեղամավան գյուղում կգործի մանկապարտեզ