Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հյուրընկալել է հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ մայիսի 16-ին հյուրընկալել է հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ու ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանին, որը վերջերս Զագրեբում կայացած Եվրոպայի 2023 թվականի ըմբշամարտի առաջնության 97 կգ քաշայինների կարգում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, Մուշեղ Մուրադյանը, ողջունելով մարզիկին ու անձնական մարզիչին, շնորհակալություն է հայտնել հերթական հաջողության առթիվ. «Ուզում եմ երախտիքի խոսքեր հղել մեր երկրի, մեր մարզի պատիվը բարձր պահելու համար։ Դուք տքնաջան աշխատանքով կարողացաք բարձր պահել մեր հավաքականի հեղինակությունը։ Քո արարքը, մեծ սխրանք, հերոսություն ու հայրենասիրություն պետք է որակել, քանի որ այս էլ որերորդ անգամ քո շնորհիվ հայոց եռագույնը նորից ծածանվեց, հայոց հիմնը նորից հնչեց ամբողջ աշխարհի մարզասերների առջև։ Կարծում եմ, որ դեռ անելիքներ կան, վստահ եմ, որ առաջիկայում ևս նոր հաղթանակների մասին խոսելու հնարավորություն կունենանք»,- նշել է մարզպետը։

«Արթուր Ալեքսանյանն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ մարզիկի համար շատ կարևոր է նմանօրինակ ուշադրությունը, հոգատար վերաբերմունքը, որն առավել պատասխանատու է դարձնում հետագա մրցելույթներին նախապատրաստվելու համար։ Մարզիկը նշել է, որ շարունակելու է անել հնարավոր ամեն ինչ երկրի ու մարզի պատիվը բարձր պահելու համար։

Հայաստանի Հանրապետությունն ըստ արժանվույն ներկայացնելու և մարզական նվաճումներ արձանագրելու համար մարզպետը շնորհակալագրեր ու հուշանվերներ է հանձնել Արթուր և Գևորգ Ալեքսանյաններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում մրցելույթից, արդյունքներից և խաղից ստացած տպավորությունների, «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման շինարարական աշխատանքների, Գյումրիում սպորտային թանգարան ունենալուց հարցերից բացի, անդրադարձ է եղել նաև սեպտեմբերի 16-ից 24-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվելիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, որին մասնակցելու է Արթուր Ալեքսանյանը։ Այն վարկանիշային է 2024 թվականին Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցության համար։

Նշվում է, որ մինչ օրս մարզական գործունեության ընթացքում օլիմպիական խաղերում, Եվրոպական մարզական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ու համաշխարհային ունիվերսիադայում Արթուր Ալեքսանյանը նվաճել է 25 մեդալ, որից 13-ը՝ ոսկի, 8-ը՝ արծաթ և 4-ը՝ բրոնզ։

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում