Մարզեր

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում կառուցվելու է 13 կրթահամալիր և դպրոց

2 րոպեի ընթերցում

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում կառուցվելու է 13 կրթահամալիր և դպրոց

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում հիմնովին կառուցվելու է 13 կրթահամալիր և դպրոց: Ծրագրի շրջանակներում ոչ միայն կառուցվելու են նոր շինություններ, այլ նաև որոշ դպրոցներ վերանորոգվելու են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ ծրագրին մասնակցող դպրոցների տնօրենների հետ ունեցած հանդիպման ժամանակ։ Ծրագրում ընդգրկված դպրոցներում աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։   

Ծրագրում ընդգրկված հաստատությունների մի մասն արդեն կառուցվել ու նորոգվել է, մի մասի շինաշխատանքներն ընթացքի մեջ են, որոշ հաստատությունների նորոգումն էլ կմեկնարկի առաջիկայում։ 
«Կառավարության առաջնահերթություններից է դպրոցների նորոգումը, կառուցումն ու վերակառուցումը։ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի նպատակը միայն կրթական պայմանների բարելավումը չէ, այլև կրթության որակի բարձրացումը, այնպես որ մենք պետք է անենք ամեն ինչ՝ պետական միջոցները նպատակային օգտագործելու, իրականացվող ծրագրերում թերացումները բացառելու համար։ Կարևոր է նաև, որ դպրոցներում կատարվող շինաշխատանքներից դասապրոցեսը չտուժի, հաշվի առնվեն մեր դպրոցականների անվտանգային հարցերն ու ոլորտային պատասխանատուների հետ համագործակցելով՝ իրականացվի թե կրթական պրոցեսը, թե շինարարությունը»,-նշել է Շիրակի մարզպետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում