Խաչքարերի պուրակում բացվեց Սբ.Հովհաննես Պողոս Բ պապին նվիրված խաչքար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Փավստոս Բուզանդի փողոցի Խաչքարերի պուրակում կայացավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Սբ.Հովհաննես Պողոս Բ պապին նվիրված խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խաչքարի բացումն ի նշանավորումն է Հայաստանի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ լեհ ժողովրդի մեծ զավակ Հռոմի Սրբազան Քահանայապետ Հովհաննես Պողոս Բ Պապի Հայաստան պատմական այցի 20-ամյակի:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ խաչքարը խորհրդանշում և վերահաստատում է հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամությունը:

«Հայ-լեհական հարաբերությունները հարուստ պատմություն ունեն, ավելի քան վեց դար հայերն ապրել են Լեհաստանում և լեհ ժողովրդի և լեհական պետության բարի վերաբերմունքի շնորհիվ հայերը կարողացել են ստեղծագործել և ստեղծել հարուստ մշակույթ և միաժամանակ նպաստել տարբեր ոլորտներում Լեհաստանի պետական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի հարստացմանը, որը գնահատվել է լեհ ժողովրդի և իշխանության կողմից»,- ասաց Սինանյանը:

Նա ընդգծեց՝ Հայաստանում ևս կա ձևավորված լեհական համայնք, որը թեև սակավաթիվ է, սակայն ակտիվ և էական դեր ունի պետության հասարակական կյանքում և յուրահատուկ կամուրջ է երկու բարեկամ ժողովուրդների և երկրների միջև:

«Խաչքարի տեղադրումը հայ և լեհ ժողովուրդների դարերի ընթացքում ձևավորված և բարի ավանդույթ դարձած բարեկամության դրսևորում է: Այսօր կան բոլոր նախադրյալները այս բարեկամությունը խորացնելու և ընդլայնելու համար»,-եզրափակեց Սինանյանը:

Լեհաստանի սփյուռքի և արտերկրի լեհերի հարցերով կառավարության լիազոր ներկայացուցիչ, պետքարտուղար Յան Ջիեջիչակն ընդգծեց՝ ուրախ է գտնվել մի վայրում, որտեղ ծաղկել է քրիստոնեությունը:

«Ուրախ եմ գտնվել մի վայրում, որտեղ ավելի քան 1700 տարի առաջ առաջինն ընդունվեց քրիստոներությունը որպես պետական կրոն: Մի վայր, որտեղ ավելի քան 20 տարի առաջ Սբ.Հովհաննես Պողոս Բ-ն քրիստոնեության ընդունման կապակցությամբ ուխտագնացություն կատարեց դեպի Հայաստան: Այդ ժամանակ նա միացավ հայերին իր աղոթքներով, որոնք ուղղված էին ցեղասպանության ժամանակ սպանված քրիստոնյաներին»,- ասաց նա:

Նրա համոզմամբ՝ խաչքարը ոչ միայն հայ մշակույթի զինանշանն ու արվեստի գեղեցիկ գործ է, նաև աստծո միջոցով մարդու փրկագրման նոր սկզբի նշան: Նա նշեց՝ բացված խաչքարը խորհրդանշում է կապը լեհերի և հայերի հավատքի միջև:

Խաչքարը կանգնեցվել է Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ, Լեհաստանում Հայաստանի պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանի և Կրոնական դավանանքների և ազգային ու էթնիկ փոքրամասնությունների վարչության տնօրեն Անջեյ Սոսնովսկու ջանքերով՝ Լեհաստանի հանրապետության վարչապետի և Հայ-լեհական հասարակական կոմիտեի հովանավորությամբ:

Հայերեն العربية English Русский

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ

Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում