Տնտեսություն

Հայաստանում աշխատող ՌԴ քաղաքացիները ներդրում են ունեցել երկրի տնտեսական աճի մեջ. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանում աշխատող ՌԴ քաղաքացիները ներդրում են ունեցել երկրի տնտեսական աճի մեջ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանից Հայաստան ժամանած մարդկանցից շատերը երկքաղաքացի են. ունեն և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի քաղաքացիություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով հարցին, թե Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ-ից քանի մարդ է ժամանել Հայաստան և դա ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա՝ վարչապետը նշել է, որ Հայաստան է եկել մոտավորապես 30 հազար մարդ, որոնք միայն ՌԴ քաղաքացիություն ունեն:

«Նրանք ներդրում են ունեցել մեր տնտեսական աճի մեջ, քանի որ նրանց մեծ մասը բարձր որակավորում ունի և հաճախ աշխատում է նորարարական տեխնոլոգիաների բնագավառում, ինչը բերում է տնտեսական ակտիվության: Մենք ուրախ ենք նրանց ներկայության համար»,-շեշտել է Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում