Վարչապետը հույս է հայտնել, որ ԵՄ-ն կարագացնի 2,6 մլրդ եվրոյի աջակցության տրամադրման գործընթացը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության իմիջը զգալիորեն բարելավվել է այն բանից հետո, երբ Միությունը որոշել է դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք փոխվել է Հայաստանի ընկալումը ԵՄ-ի նկատմամբ վերջին մեկ տարվա ընթացքում:

«Այն էապես փոխվել է, բայց դա ոչ մի կապ չունի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ ԵՄ-ի իմիջը զգալիորեն բարելավվել է այն բանից հետո, երբ կառույցը որոշեց դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Դա ժողովրդին հասկացրեց, որ Միությունը հոգ է տանում Հայաստանի անվտանգության մասին։ Էմոցիոնալ և քաղաքական իմաստով դա բարելավել է ԵՄ-ի հեղինակությունը, չնայած այն երբեք բացասաբար չի ընկալվել»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանի գլխավոր գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում։

«Եթե քաղաքացիներին հարցնեիք, թե որոնք են ամենամեծ տեսանելի փոփոխությունները Հայաստանում, հավանաբար կնշեին պարեկային ոստիկանության ստեղծման մասին: Մենք դա անում ենք ԵՄ-ի հետ համագործակցությամբ, և այս տարի մենք սպասում ենք «Skoda» մակնիշի ավտոմեքենաների նոր խմբաքանակի ժամանումը Հայաստան, ուստի մենք շատ լայն օրակարգ ունենք ԵՄ-ի հետ հարաբերություններում։

2021 թվականի ընտրություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այցելեց Հայաստան և խոստացավ 2,6 միլիարդ եվրոյի աջակցություն Արևելյան գործընկերության շրջանակներում: Մենք կցանկանայինք, որ այդ գործընթացը մի փոքր ավելի արագ ընթանար»,- ասել է վարչապետը։

Հայերեն English Français Русский

Հոկտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին

Հայաստանն ու Իրանը սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության հուշագիր են ստորագրել

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում

Իրանում հայտարարել են,  որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև երկրի խնդիրների լուծումը

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է հանքարդյունահանման ապօրինի դեպք

ՀՌՀ-ում քննարկվել են տեսալսողական հաղորդումների կարգավորման նոր չափորոշիչները

Գլխավոր դատախազը «նկատողություն» և «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ

Ռուսաստանը Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ուժեղացումը գնահատում է որպես էսկալացիա

Դավիթ Թադևոսյանն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են արհեստական բանականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում փոխգործակցության հեռանկարները