Մշակույթ

Մասնավոր հավաքածուում հայտնաբերվել է Ռեմբրանդի վրձնին պատկանող 2 անհայտ դիմանկար

2 րոպեի ընթերցում

Մասնավոր հավաքածուում հայտնաբերվել է Ռեմբրանդի վրձնին պատկանող 2 անհայտ դիմանկար

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական ընտանիքի մասնավոր արվեստի հավաքածուում 200 տարի անց հայտնաբերվել են Ռեմբրանդի վրձնին պատկանող երկու բացառիկ դիմանկարներ, որոնք մինչ այս հայտնի չէին արվեստագետներին:

17-րդ դարի հոլանդացի գեղանկարչի կտավները հայտնաբերել են Christie’s աճուրդի տան փորձագետները սովորական գնահատում կատարելիս: , ում աշխատանքները աճուրդում միլիոնավոր դոլարներ են հավաքում:

Դիմանկարները թվագրվում են 1635 թվականով և պատկերում են Նիդերլանդների Լեյդեն քաղաքից մի տարեց զույգի՝ Յան Վիլեմս վան դեր Պլյումին և նրա կնոջը՝ Յապգեն Կարելսին: Նշվում է, որ զույգը Ռեմբրանդի հետ ազգակցական կապեր ուներ:

20 սմ բարձրությամբ դիմանկարները վաճառքի կհանվեն Լոնդոնի Christie’s-ի ցուցասրահներում հուլիսի 6-ին: Մինչ այդ դրանք կցուցադրվեն Նյու Յորքում և Ամստերդամում: Երկու նկարները գնահատվել են 5-8 մլն ֆունտ ստեռլինգ (6-10 մլն դոլար):

Ընտանիքը, որի մոտ հայտնաբերվել են նկարները, և որոնց անունը չի բացահայտվում, նշել է, որ իրենց նախնիները դիմանկարները ձեռք են բերել 1824 թվականին՝ Christie’s-ի աճուրդով:

Financial Times-ը հիշեցնում է, որ Ռեմբրանդն աճուրդում ռեկորդ է սահմանել 2009 թվականին, երբ «Ձեռքերը գոտկատեղին տղամարդու դիմանկարը» վաճառվեց 20,2 միլիոն ֆունտ ստեռլինգով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում