Մշակույթ

«Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչում Բրյունետը ելույթ կունենա 17-րդ համարի ներքո

1 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչում Բրյունետը ելույթ կունենա 17-րդ համարի ներքո

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա մայիսի 13-ին Լիվերպուլում, Հայաստանի պատվիրակ Բրյունետը հանդես կգա 17-րդ համարի ներքո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրյունետը կներկայանա «Future Lover» երգով,որը մրցույթի YouTube-յան պաշտոնական ալիքում այս տարվա ամենադիտված տեսահոլովակն է:

Երգը բանաստեղծական շնչով անհասցե նամակ է: «Մի օր համացանցում ինձ ոգեշնչող մի պարզ ու գեղեցիկ գրառում տեսա. տողերն անմիջապես մեղեդի դարձան ու նոր զգացմունքներ արթնացրին։ Երգն այն մասին է, որ կյանքի ընթացքում բոլորս փնտրում ենք այն մեկին` ապագա սիրեցյալին, ով կդառնա մեր երազանքների, իդեալների, վախերի մարմնավորումը»,-նշում է երգչուհին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում