Տնտեսություն

ԵԱՏՄ-ն Ինդոնեզիայի հետ բանակցություններ է սկսել ազատ առևտրի շուրջ

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ն Ինդոնեզիայի հետ բանակցություններ է սկսել ազատ առևտրի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական միությունը Ինդոնեզիայի հետ բանակցություններ է սկսել ազատ առևտրի շուրջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը։

Սլեպնյովը նշել է, որ մայիսի 24-25-ը Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովի գործընկեր երկիրն այս տարի Ինդոնեզիան է։ Ինդոնեզիան մեծ պատվիրակությամբ է մասնակցելու համաժողովին, որի կազմում լինելու են նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։

«Ես ցանկանում եմ առիթից օգտվել և հրավիրել մեր Միության անդամ երկրների բիզնես ոլորտի ներկայացուցիչների ուշադրությունը, որպեսզի օգտվեն այս հնարավորությունից և շփվեն Ինդոնեզիայի հետ, որի հետ, ի դեպ, մենք հիմա բանակցություններ ենք սկսել ազատ առևտրի շուրջ»,- ասաց նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում